Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 14 չեչենների են բռնել

Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում բռնել են Ռուսաստանի 14 քաղաքացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Նշվում է, որ կալանավորվածները Չեչնիայից են:

«Կալանավորվածները գրանցված են որպես ապաստան հայցողներ, որոնց կարգավիճակը քննության փուլում է»,- ասված է հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում