Պանրի, կաթի ու թթվասերի արտադրությունն աճել է, իսկ մածնինը, կաթնաշոռինը, պաղպաղակինը՝ նվազել

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 16 հազար 600,8 տոննա պանիր: Ըստ ՀՀ ազգային վիճակագրության հրապարակած տվյալների, պանրի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 27,5 տոկոսով: Կաթի արտադրությունն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 358,9 մլն լիտր, ինչը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ աճ ել է 2,8 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով 3,7 տոկոսով աճ է գրանցել նաև թթվասերի արտադրությունը՝ արտադրվել է 4 հազար 36 տոննա:

Միևնույն ժամանակ 2,3 տոկոսով կրճատվել է մածնի արտադրությունը: 2016 թվականի հունվար-օգոստոսին այն արտադրվել է 4 հազար 151,6 տոննա: 4,3 տոկոսով նվազել է կաթնաշոռի արտադրությունը: 8,3 տոկոսով նվազել է նաև պաղպաղակի արտադրությունը, արտադրվել է ընդամենը 8 մլն 599 հազար լիտր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում