Առաջին ութ ամսում նվազել է բնական հյութերի, հանքային և աղբյուրի ջրերի արտադրությունը

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում նվազել է ոչ ալկոհոլային ըմպելիքների, բնական հյութերի, հանքային ջրերի և աղբյուրի ջրի արտադրությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 46 մլն 250,7 հազար լիտր. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 8,8 տոկոսով: Բնական հյութերի ատադրությունը կազմել է 8 մլն 15 հազար լիտր՝ նվազելով 30,2 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ 9,2 տոկոսով նվազել է նաև հանքային ջրերի արտադրությունը՝ կազմելով 25 մլն 220.5 հազար լիտր: Աղբյուրի ջրի արտադրությունը նվազել է 1.3 տոկոսով. 2016 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արտադրվել է 22 մլն 125 հազար լիտր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում