Բրիտանական ինքնաթիռում տասնյակ մարդիկ են տուժել ծխահարումից

British Airways բրիտանական ավիաընկերության օդանավում 25 մարդ է տուժել ծխահարումից, այդ թվում՝ ուղեւորներ եւ բորտ-ուղեկցորդներ: Արտակարգ պատահարի պատճառով ինքնաթիռը հարկադրական վայրԷջք է կատարել Կանադայի Վանկուվեր քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների CBC կորպորացիան:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան (տեղական ժամանակով): Օդանավը Սան Ֆրանցիսկոյից թռչում էր Լոնդոն: Վանկուվերում վայրէջքից հետո ինքնաթիռին են մոտեցել արտակարգ ծառայությունների ավտոմեքենաները: Տուժածները հոսպիտալացվել են:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում