Չավուշօղլուն խոսել է իրաքյան գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Եթե Թուրքիայի համար որևէ սպառնալիք առաջանա, ապա մենք բոլոր միջոցները կօգտագործենք, այդ թվում և ցամաքային գործողությունները: Եթե Իրաքի զարգացումները սպառնան Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը, ինչպես Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջացրած սպառնալիքը, եթե մեր համբերությունը սպառվի, կչեզոքացնենք այդ վտանգը` օգտագործելով մեր միջազգային իրավունքի հիման վրա մեր իրավունքներն ու ողջ ուժը»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումից հետո Իրաքը վերածվել է անկառավարելի երկրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում