Ֆրանսիացիների միայն 4 տոկոսն է գոհ նախագահ Օլանդի գործունեությունից

Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատական է տվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ipsos ընկերության եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Le Monde թերթը:

Այսպես, հարցվածների 4 տոկոսը «շատ գոհ» եւ «գոհ» են Ֆրանսիայի նախագահի գործունեությունից այն դեպքում, երբ 70 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Եվս 26 տոկոսը ձեռնպահ է մնացել:

Միջին հաշվով հարցման մասնակիցները Օլանդի գործունեությունը հնարավոր 10-ից գնահատել են 2,3 բալ:

Հարցումը հոկտեմբերի 14-19-ն անցկացվել է 17 հազար 47 մարդկանց շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում