Թուրքիայում հետաքննություն է սկսվել քրդամետ կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) չորս անդամի հուղարկավորության արարողությանը:

Նշվում է, թե արարողության ժամանակ պատգամավորները PKK-ի օգտին հայտարարություններ են արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում