Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 25-ի տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ Մեծ վարպետի այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան կհանդիսանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցո ւթյան խորացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում