Ադրբեջանում հարկային պարտքի պատճառով 634 ընկերությունների ղեկավարների արգելվել է լքել երկիրը

Ադրբեջանում գործարարները նախորդ տարվանից նավթի եւ մանաթի էժանացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում չեն կարողանում ժամանակին իրականացնել իրենց հարկային պարտականությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այս անգամ Ադրբեջանի հարկերի նախարարությունը հոկտեմբերի 24-ից սկսած հարկերը չմարելու պատճառով երկրի սահմաններից դուրս գալու արգելք է դրել 634 ընկերությունների ղեկավարների վրա, որոնցից 9-ը օտարերկրյա քաղաքացիներ են:

Ադրբեջանում մեծացել է նաեւ սնանկ ճանաչված, ինչպես նաեւ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցրած տեղական եւ արտասահմանյան ընկերությունների թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում