Թուրքիայում անշարժ գույք գնող ադրբեջանցիների թիվը կտրուկ պակասել է

Թուրքիայում տուն եւ այլ անշարժ գույք գնող ադրբեջանցիների թիվը այս տարվա 9 ամսիների ընթացքում կտրուկ նվազել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

2016 թվականի սեպտեմբեր ամսին Թուրքիայում անշարժ գույք գնած օտարերկրացիների թիվը օգոստոս ամսվա համեմատ 27,23 տոկոսով նվազել է:

Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում ընդհանուր առմամբ գնել են 37 անշարժ գույք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 33,93 տոկոսով պակաս է:

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանցիները Թուրքիայում գնել են 465 անշարժ գույք, ինչը նախորդ տարվա համեմատ 103-ով կամ 18,13 տոկոսով պակաս է:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով հիմնականում էնէրգառեսուրսների վաճառքից սնվող Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:

Ադրբեջանում գործազրկությունը աննախադեպ քանակների է հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում