Քուվեյթի դեսպանը հայտնել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը նպաստելու պատրաստակամություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրին, նախարարը նշեց. «Բարով եք եկել Հայաստան, որտեղ դեսպան լինելը դիվանագիտական հետաքրքիր ճամփորդության կարևոր հանգրվաններից մեկն է: Շնորհավորում եմ բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Նախկին դեսպանի հետ շատ արդյունավետ համագործակցում էինք: Հուսով եմ համագործակցությունը կշարունակվի: Մաղթում եմ հաջողություն»:

Նախարարն արժևորեց Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Քուվեյթում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց հայ-քուվեյթական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական հա? ?ագործակցության աշխուժացումը:

Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Խոսվեց սիրիահայերին հատկացվող օգնության տարատեսակ ծրագրերի մասին:

Նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Նա նշեց, որ Քուվեյթը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, նաև՝ Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի շնորհիվ արժանացել է մարդասիրական առաջնորդի կոչմանը: Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս սերտորեն համագործակցել նախարարության հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հայ-քուվեյթական հարաբերո? ?թյունների զարգացմանը և նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն Քուվեյթի տնտեսության, մշակույթի և քաղաքականության բնագավառներում. «15 հազարանոց հայկական համայնքը Քուվեյթում զբաղված է ստեղծագործական և տեխնոլոգիական ոլորտներում: Հայերի աշխատանքն ուրիշ է, եթե հայի գործ է, ուրեմն լավագույնն է, հայերի ճաշակը շատ բարձր է: Ես հայ չեմ, բայց պատիվ կհամարեմ հայ լինել», – հավելեց նորանշանակ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում