«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անորոշության մեջ է

«Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում։ Նախավերջին ԳՄ Նիստից առաջ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է՝ գնա «բզբզա», մինչև տեսնենք ինչ ենք անում։ «Նախագահից երբեք չի երևում, ու չես հասկանա՝ լավ բան ենք անում, թե՝ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնում է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է»,– ասաց ՀՀԿ մեր աղբյուրը։ «Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների և միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում