«Չորրորդ իշխանություն». Հովիկ Աբրահամյանը լրջորեն մտահոգված է իր թիմի առաջխաղացմամբ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ երեկ ժամը չորսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Արտաշատի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։ 

«Թեև Աբրահամյանը արտաքուստ ցույց է տալիս, որ նեղացած է Սերժ Սարգսյանից վարչապետի պաշտոնից ազատելու համար, սակայն իրականում լրջորեն մտահոգված է իր թիմի առաջխաղացմամբ։ Թերթի տեղեկություններով, նա հանձնարարել է մարզի պատասխանատուներին լրջորեն զբաղվել ընտրություններով։ Ու թեև խորհրդարանական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, Արտաշատում այդ առումով թեժ է»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում