Հասան Ռոուհանին երկրորդ ժամկետով առաջադրվելու է 2017 թվականի նախագահական ընտրություններում

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին հայտարարել Է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր Է մասնակցել 2017 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը:

«Այո, ես հաստատում եմ, որ նախագահ Ռոուհանին թեկնածու Է լինելու հաջորդ նախագահական ընտրություններում»,- ասել Է նախարարը գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ընտրական շտաբն աշխատանքը կսկսի 2017 թվականի հունվարին:

Նախարարը ճշտել Է, որ թեկնածուների գրանցումը տեղի Է ունենալու հաջորդ տարվա ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 16-ը:

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են 2017 թվականի մայիսի 19-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում