ՄԻՊ-ը Խորվաթիայում կմասնակցի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի վեհաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցչների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ անձանց հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում եւ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում