ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասին

Times.am-ի տեղեկություններով, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը կմիավորվեն ու միասնաբար հանդես կգան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հոկտեմբերի 19-ին երկու կուսակցությունների համատեղ ժողով է տեղի ունեցել, քննարկվել են ներքաղաքական հարցեր, ինչպես նաև քննարկման օրակարգում է եղել ԱԺ ընտրություններին միասնաբար հանդես գալու գաղափարը: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներից ստեղծվել է հանձնախումբ, որի գործառույթն է լինելու քազաքական երկխոսության շարունակականությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում