ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային՝ դադարեցնել Հալեպին հասցվող հարվածները

ՆԱՏՕ-ն «կոչ է անում Ռուսաստանին՝ դադարեցնել Հալեպին հասցվող հարվածները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով» ռուսական ավիակիրը իբր «կարող է օգտագործվել այդ հարվածները հասցնելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում