ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվեց թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2016 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունեց ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և քարերի պետական ֆոնդի ձևավորման, պահպանման, բացթողման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժ եք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Վերջինիս նպատակն է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումը: Մասնավորապես, համատեղ աշխատանքներ կկատարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված երկկողմ մոտեցումների մշակման, ինչպես նաև նշյալ ոլորտի տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության և այլ ուղղություններով:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը, իսկ ռուսական կողմից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինը:

Վահե Առաքելյանի խոսքով՝ այս հուշագիրն ունի նախապատմություն. այն 2015 թվականին Մոսկվայում ստորագրված համագործակցության փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է:

«Այս հուշագրի կարևորագույն դրույթներից են՝ փորձի փոխանակումը, կադրերի վերապատրաստումը, սեմինարների և կոնֆերանսների միջոցով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառում նորամուծություններ մտցնելը: Վստահ եմ, որ այս հուշագիրը հնարավորություն կտա հետագայում ընդլայնել եղած հնարավորությունները, ինչպես նաև բարելավել համագործակցությունը»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը:

Անդրեյ Յուրինի խոսքով՝ քանի որ ներկայումս աշխարհն ավելի ու ավելի է գլոբալացվում, ապա շատ կարևոր է զարգացնել ընդհանուր մոտեցումներ: Յուրինի ներկայացմամբ, արդեն մի քանի օր է՝ Երևանում տեղի է ունենում Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը, որին նաև իրենք են մասնակցում:

«Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկրի օրենսդրություններում կան զգալի տարբերություններ: Միջազգային հարաբերությունների ասպարեզում համաժողովը, որն այս օրերին անցկացվում է Երևանում, նախատեսված է ազգային և միջազգային օրենսդրությունները ներդաշնակ դարձնելուն: Նպատակը՝ թանկարժեք մետաղների և քարերի տարբերակման շնորհիվ ամբողջ աշխարհում դրանք ընդհանրական դարձնելն է, ինչպես նաև ընդհանուր մոտեցումների զարգացումը տերմինաբանության, ստանդարտների, գնորդին տեղեկատվության մատուցման և այլ աշխատանքների վերաբերյալ: Այս ամենը նպաստելու է շուկ? ?յում ապրանքի ներգրավվածությանը, հետևաբար նաև արտադրողների տնտեսական բարելավմանը»,-նշեց Անդրեյ Յուրինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում