ԱՄՆ-ում ընտրողների 68 տոկոսը կարծում Է, որ ընտրություններում կհաղթի Քլինթոնը

Ամերիկացի յուրաքանչյուր տասն ընտրողներից գրեթե յոթն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այդ մասին վկայում են CNN հեռուստաալիքի եւ ORC կորպորացիայի հարցման տվյալները: Բացի այդ, ԱՄՆ-ի բնակ իչների մեծամասնությունը կարծում Է, որ Քլինթոնի հաղթելու դեպքում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը չի ընդունի ընտրությունների արդյունքները:

Հարցման համաձայն՝ Քլինթոնի հաղթանակին հավատում Է ամերիկացիների 68 տոկոսը: Մոտավորապես երկու ամիս առաջ, երբ անցկացվում Էր նախորդ հարցումը, այդպես Էր կարծում հարցվածների 59 տոկոսը: Հունիսին նրանց թիվը կազմում Էր 55 տոկոս:

Բացի այդ, ամերիկացիների 66 տոկոսը կարծում Է, որ ձայները կհաշվվեն առանց սխալների: 2008 թվականի ընտրություններից առաջ այդպես Էր կարծում 58 տոկոսը, 2004 թվականին՝ 72 տոկոսը:

Ընտրողների 77 տոկոսը կարծում Է, որ բոլոր ձայների հաշվումից հետո տանուլ տված թեկնածուն կընդունի իր պարտությունը:

Ամերիկացիների միայն 35 տոկոսն Է կարծում, որ Թրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե տանուլ տա, 61 տոկոսը հակառակ կարծիքին Է: Մոտավորապես 22 տոկոսը կասկածում Է, որ Քլինթոնը պարտվելու դեպքում կճանաչի ընտրությունների արդյունքները:

Հարցումը հոկտեմբերի 20-23-ն անցկացվել Է 1017 չափահաս ամերիկացիների, այդ թվում՝ 916 գրանցված ընտրողների շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում