Ադրբեջանը լքում են եւս 5 արտասահմանյան ընկերություններ

Ադրբեջանը լքում են եւս 5 արտասահմանյան ընկերություններ: Իրենց գործունեությունը կասեցրած ընկերություններն են` ACCENTURE (Azerbaijan) LİMİTED, Kelberi CİS B.V., Yüksel İnşaat Anonim, ARCOTRANS LLP, NEU DYNADTY İNTERNATİONAL GROUP LİMİTED-ը:

Հարկերի նախարարության հաղորդած տեղեկության համաձայն` այս 5 ընկերությունները արդեն լուծարել են Ադրբեջանում գտնվող իրենց ներկայացուցչությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվականը:

Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանում տեղակայված մասնաճյուղերի փակումը հիմնականում պայմանավորված է այս երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում