Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 26.10.2016թ.՝ ժամը 17-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Ավետիքի Այվազյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում