Ադանայում ԻՊ ահաբեկիչների դեմ ուղղված գործողություն է իրականացվել

Թուրքիայի ազգային հետախուզության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Ադանա քաղաքի Իբո Օսման թաղամասի տներից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մահապարտների գտնվելու կասկածանքով հետախուզական գործողություն են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Հետախուզական գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը եղել են մահապարտ ահաբեկիչներ:

Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում