AM | RU
USD
EUR
RUB

Տգեղ է երեխաներին ծիծաղի առարկա դարձնելը

Այսօր ողջ համացանցը քննարկում էր մի սիրահարված աղջնակի, գրեթե երեխայի տեսաուղերձն իր սիրած տղային։ Կարծիքները բաժանված էին երկու մասի։ Մի մասը մեղադրում էր աղջկան իր բառապաշարի ու մասամբ ոչ ադեկվատ պահվածքի համար, մյուս մասն էլ պաշտպանում էր այդ երեխային ու մեղադրում թե նրան մեղադրողներին, ու թե այդ տեսանյութը համացանց բեռնողին։

Ինչ խոսք, երևույթը տգեղ էր ու տհաճ մի քանի պատճառով։ Առաջինը այդ աղջկա կողմից օգտագործվող բառապաշարն էր ու խոսելաձևը։ Հաջորդ տգեղ երևույթն այն էր, որ հանրային քննարկման էր դրվել ուրիշի, թեկուզ և գրեթե երեխայի անձնական կյանքն ու զգացմունքները։ Չհաշված նաև այն, որ որոշ կայքեր այդ հնարավորությունը բաց չթողեցին մեծ քանակությամբ այցելություններ ապահովելու համար։

Զզվելի էր տեսնել, թե ինչպես են մի խումբ բավականին հասուն մարդիկ, այդ երեխային վերածել խեղկատակի ու առանց հաշվի առնելու նրա տարիքն ու այդ տարիքին բնորոշ խիստ զգայունությունը, իրենց դատարկ ժամանակը փորձում լրացնել՝ երեխային ծաղրի առարկա դարձնելով։

Սակայն քիչ չէին նաև մարդիկ, ովքեր իրոք մտահոգված էին երևույթով։ Ընդ որում անկեղծ մտահոգություն կար և աղջկան մեղադրողներ,ի և նրան պաշտպանողների կողմից, ու երկու հատվածն էլ, որքան էլ տարօրինակ թվա, որոշ առումով ճիշտ էին։ Թեպետ, կարծում եմ, տվյալ պարագայում ամենաճիշտ մոտեցումն այն կլիներ, որ առհասարակ ուշադրություն չդարձնեին այդ տեսանամակին ու չդարձնեին օրվա հիթ թեմա։

Սակայն իրականում այս մասնավոր դեպքը վեր է հանում մի շարք պրոբլեմներ, ու երևույթը իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Խնդիրն այն է, որ այսօր չկա երեխաների հետ տարվող հստակ աշխատանք, չկան երեխաների ազատ ժամանակը լրացնող միջոցառումներ, որոնք կային խորհրդային տարիներին։ Ինչ խոսք այն ժամանակներում երեխաներին ուղորդում էին միայն մեկ ուղղությամբ, փորձում էին դաստիարակել լենինյան ոգով ու դարձնել սովետական քաղաքացի, որը մինչ լիարժեք սովետականացումը պետք է երգեր՝ այսպես ուրախ կյանքը մեզ, Լենին պապին է տվել։ Դպրոցներում պարտադիր պայման էր որևէ սպորտով զգաղվելը կամ տարբեր խմբակներ այցելելը։

Մենք համարեցինք, որ խորհրդային արժեհամակարգը չի կարող ապահովել մեր ազգի հետագա զարգացումն ու հարատևումը և հրաժարվեցինք այլոց կողմից ձուլման վտանգ պարունակող ճանապարհից։ Շատ ճիշտ արեցինք, սակայն հրաժարվելով այդ արժեհամակարգից, տեղը լրացրեցինք դատարկությամբ։

Դեն նետելով մեկը, չորդեգրեցինք ոչինչ ու երեխաներին մատնեցինք ինքնահոսի։ Մանկական հաղորդումների փոխարեն սկսեցինք նրանց հրամցնել էժանագին ու կրիմինալը գովերգող սերիալներ։ Երեխաներին սկսեցինք մատուցել այնպիսի ֆիլմեր, որոնցում քրեական հեղինակությունը ներկայանում է ասպետ կամ Ռոբին Հուդ՝ դրանով իսկ դառնալով մանկահասակ երեխաների ապագայի իդեալը։

Եթերը լցրեցինք ժարգոնով ու գռեհկաբանությամբ՝ այն անվանելով հումոր։ Բազմիցս եմ փողոցում երեխաների շուրթերից լսել ճիշտ այն արտահայտությունները, որոնք տակավին մեկ օր առաջ հնչել են հեռուստատեսությամբ։ Իսկ սպորտային կամ տարբեր մշակութային խմբեր այցելելը դարձավ ոչ պարտադիր։ Եվ իրոք, ինչու՞ բակում խաղալ ենթադրենք վոլեյբոլ, երբ այդ նույն վոլեյբոլը կարելի է խաղալ տանը նստած, պլանշետը ձեռքին։
Ասածս բնավ չի նշանակում եթերի նկատմամբ գրաքննություն սահմանել կամ երեխաներին ծեծի սպառնալիքի տակ տանել որևէ խմբակ ու զբաղվել ժամավաճառությամբ։

Չեմ առաջարկում վերադառնալ խորհրդային ժամանակներն ու երեխաների նկատմամբ հաստատել բռնապետական ռեժիմ։ Բայց ինչպես բռնապետությունն է չարիք, ճիշտ այդպես էլ ազատությունը ամենաթողության հետ շփոթելու մոլությունը, եթե կուզեք տգիտությունը։
Պարզապես պարտադրելու փոխարեն պետք է մշակվի հստակ մոտեցում ու երեխաների համար ստեղծվի հետաքրքրությունները, ունակությունները խթանելու պարարտ հող, ազատ ժամանակը պետք է լրացվի այնպիսի միջոցառումներով, որոնց երեխան ինքը հաճույքով ու սիրով կմասնակցի։

Երբ ոմանք չափից դուրս շատ են թմբկահարում մարդու անսահման ազատության ու անվերջանալի իրավունքների մասին, մոռանում եմ, որ անսահման ազատ նույնիսկ կենդանիները բնության գրկում չեն լինում։ Առավել ևս մարդը չի կարող լինել անսահման ազատ, քանի որ, որպես հասարակական էակ, պարտավորվածություններ ունի հասարակության մյուս անդամների նկատմամբ, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ նրա իրավունքները չեն կարող անվերջանալի լինել, քանի որ կան նաև պարտականություններ։ Եվ որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ բալանսը, պետք է երեխաներին կարողանանք պատրաստել որպես հասարակության լիարժեք ու այդ հասարակությանը պիտանի անդամներ։

Երեխաներն իրենց դաստիարակությունը կարող են ստանալ ոչ թե տաղտկալի դասախոսությունների ու բարոյախրատական ճառերի միջոցով, իրենց իրավունքների ու պարտականությունների մասին կարող են սովորել ոչ թե ինչ որ մեկի կողմից կազմված ու հաճախ ձանձրալի ինչ-որ գրքույկի շնորհիվ, այլ որևէ հետաքրքիր երգի կան մուլտֆիլմի։ Որովհետև երբեմն որևէ երգը ավելի մեծ արդյունք է տալիս, քան այդ նույն երգի մոտիվներով գրված հաստափոր գիրքը։

Ժամանակին գրվեց մի դասախոսի մասին, ով իր լեկցաների համար մշակում էր երաժշտություն ու ուսանողնների առջև լեկցիաներ կարդալու փոխարեն, այդ նույն դասախոսությունները երգում էր։ Արդյունքը անհամեմատ գերազանցել էր սպասելիքները։

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կան մանկական հեռուստաալիքներ, որոնք օրն ի բուն ցուցադրում են մուլտֆիլմեր, մանկական կինոնկարներ ու հաղորդումներ։ Իսկ մեզ մոտ կա՞ նման ալիք։ Ժամանակին կար՝ Հայրենիքը։ Ներկայումս կա միայն Ֆեյսբուք, որտեղ կարող ենք ծիծաղի առարկա դարձնել այն երեխաներին, որոնց դաստիարակության պակասի պատասխանատվությունը կրում ենք նաև մենք։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan