Լավրովը, Մուալեմը եւ Զարիֆը եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում

Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Վալիդ Մուալեմը եւ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 28-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուց իչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 28-ին կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, նրա սիրիացի եւ իրանցի պաշտոնակիցների մասնակցությամբ,- ասել է Զախարովան:- Քննարկման գլխավոր թեման կդառնա իրադրության զարգացումը Սիրիայում»:

Դիվանագետը հայտնել է, որ նախարարները կքննարկեն նաեւ «Իրաքում ստեղծվող ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի խնդրի հաշվառմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում