«Ժողովուրդ». ՊԵԿ նորանշանակ նախագահի պատկառելի ունեցվածքը

«ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք է հայտարարագրել։ Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա՝«RANGE ROVER 4.4 L V9 2.2», «MERCEDES-BENZ S 500 2.3» և «UAZ 469» մակնիշների։ Հարությունյանը հայտարարագրել է նաև 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել է 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ՝ տոկոսով տրված գումարներ։ ՊԵԿ նոր նախագահն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց և մեկ կտավ։ Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական 13 միլիոն 675 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում ստացել է նաև 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում