«Հայկական ժամանակ». Շաբոյանը բիզնես չունի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթի երեկվա համարում տպագրված «Շաբոյանին կհանեն» վերնագրով հրապարակմանը։

«Ի պատասխան «ՀԺ»-ի հրապարակման՝ տեղեկանում ենք, որ հրապարակման մեջ նշված՝ կուլիսային խոսակցությունները ամբողջությամբ անհիմն են՝ զուրկ ողջամտությունից։ Եթե որևէ մեկը հարկ համարի ուսումնասիրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հաշվետվություն, որտեղ հստակ երևում է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից առ այսօր ՏՄՊՊՀ նախագահի ֆինանսական միջոցները առաջացել են բացառապես աշխատավարձի, ապա զերծ կմնա անհարկի բամբասանքներից։ Այլ եկամուտներ, ֆինանսական միջոցների կտրուկ աճ, կամ ինչպես նշված է հրապարակման մեջ՝ «հարստանալու» մասին խոսք լինել չի կարող։ Պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Ա. Շաբոյանը ոչ իր և ոչ էլ հարազատներից որևէ մեկի անունով բիզնես, այդ թվում նաև ռեստորան չունի և չի էլ ունեցել երբևիցե։ Պատրաստակամ ենք Ձեր աղբյուրի կողմից նշված բիզնեսը նվիրաբերել անձամբ իրեն, եթե նա որևէ կերպ կարողանա հիմնավորել դրա գոյությունը»,- նշել է Գայանե Սահակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում