«Իրավունք». Էներգետիկայի նախարարը՝ սակագների նվազեցման մասին

Ի պատասխան «Իրավունք»-ի հարցին, ի վերջո, կա՞ն հստակ նախադրյալներ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հետ կապված, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նկատել է. «Սակագների վերանայումն անընդհատ արվող գործընթաց է։ Իհարկե, հայտնվում են նախադրյալներ, որոնք քննարկվում են։ Բայց բոլոր հաշվարկները կատարվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Նախարարությունը չունի իրավասություն այդ հարցում։ Ամեն դեպքում՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը պետք է ապահովի որոշակի սոցիալական խնդիրների լուծում և խթանի գործարարությունը։ 

Մեթոդաբանությունը, որն այսօր գործում է, հաստատվեց այն ժամանակ, երբ մենք երկրում ՝ էներգետիկայի համակարգում ունեինք լրջագույն խնդիրներ, չվճարումները հասնում էին տասնյակ տոկոսների։ Նոր մեթոդաբանությունը, որը պետք է ընտրենք, ապահովելու է համակարգի անխափան աշխատանքը, անվտանգությունը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ և խթանի գործարարությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում