«Իրավունք». Նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ

«Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ և բակտերիաներ սկանդալային պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի ևս։ Այս անգամ ի հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ։ Ինչպե՞ս կարող էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետևյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեզ հայտնաբերել է միջատ, նմուշը մեզ չի տրամադրել։ Ուստի չենք կարող վստահ լինել, որ այն մեր ապրանքն է։ Մեր ընկերությունում ուսումնասիրություններ ենք իրականացրել թե նրբերշիկի տվյալ խմբաքանակում, թե՛ խանութներում, և որևէ խնդիր չենք հայտնաբերել»։

Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ բոլոր նյութերը հանձնել են մասնագետներին՝ ըստ տրամաբանության ուսումնասիրություն իրականացնելու համար»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում