Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում պետքարտուղար է կարգելու Բայդենին. Politico

Ջոզեֆ Բայդենը գլխավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակը նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Politico թերթը՝ հղում անելով «աղբյուրի, որը ծանոթ է Հիլարի Քլինթոնի վարչակազմում նշանակումների պլանավորմանը»:

Դրա հետ մեկտեղ հրապարակման մեջ նշվում է, որ ոչ Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդուհին, ոչ նրա շրջապատը ընդունված որոշման մասին չեն իրազեկել Բայդենին: Վերջինս 2009 թվականի հունվարից ԱՄՆ-ի փոխնախագահն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում