Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ նոր ձևավորվող կուսակցության ղեկավար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա հարազատ կուսակցություն, այլ կդառնա առաջնորդ նոր ձևավորվող այլ կուսակցության: Այս մասին տեղեկացնում է Nyut.am-ը։

Որոշ տեղեկություններով, առաջիկայում հիմնականում երիտասարդներից կազմված նոր կուսակցություն կստեղծվի:

Երիտասարդ, եռանդուն ու պատրաստաված այդ խումբը հավակնություն ունի իր շուրջը համախմբել նաև այլ կուսակցությունների: Եվ եթե իսկապես Գագիկ Ծառուկյանը համաձայնի դառնալ այդ կուսակցության առաջնորդը, ապա հնարավոր է, որ ենթադրյալ «կոալիցիոն» այս կուսակցության` միասին գործելու առաջարկին միանա նաև ԲՀԿ-ն: Այս ամենը, այսպես ասած, դեռ նախնական խմորումների փուլում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում