Լուկաշենկոն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել Է ինտեգրացման հեռանկարների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 28-ին հայտարարել Է, որ կուտակված հարցերի «կրիտիկական զանգվածը» Բելառուսում տագնապալի տրամադրություններ Է ստեղծում ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հեռանկարների հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրներում ուժեղացել Է հիմնավորված քննադատությունը ինտեգրացման զարգացման ինչպես տեմպերից, այնպես Էլ գործնական արդյունքներից անբավարարության կապակցությամբ: Տագնապալի ազդանշաններ են լսվում բիզնեսից… Կուտակված հարցերի կրիտիկական զանգվածը մեզ մոտ՝ Բելառուսում, տագնապալի տրամադրություններ Է առաջացնում ոչ միայն ԱՊՀ-ի, այլեւ ԵԱՏՄ-ի հեռանկարների հարցում»,-ասել Է Լուկաշենկոն ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրների կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

Նախագահն ընդգծել Է, որ «պահանջվում Է բարձրացնել ինտեգրացման ներուժի արդյունավետությունը, նրա մրցակցային առավելությունները»:

Լուկաշենկոն վստահություն Է հայտնել, որ Մինսկի հանդիպումները թույլ կտան գտնել առկա հիմնախնդիրների լուծման ուղիները, հատկապես տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում