Պարտավոր ենք պահպանել գիտելիքի և դաստիարակության համամասնությունը. Լևոն Մկրտչյան

Եվրոպական խորհուրդը` ԵՄ աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հավաստագրեր է հանձնել վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնագետներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ իրականացվող ծրագիրը կարևոր է` նախևառաջ հայեցակարգային իմաստով: «Քաղաքացիական կրթությունը և ներկա քաղաքակրթության հիմնարար արժեքների ձևաչափի մուտքը կրթական համակարգ շատ կարևոր է: Ի վերջո, մեր անկախությունը ձեռք բերեցինք՝ հենվելով հենց համաշխարհային քաղաքակրթական արժեքների վրա, և այսօր էլ կառուցում ենք այն երկիրը, որը լիարժեք ընդունում է քաղաքակիրթ մարդկության, առաջավոր երկրների արժեհամակարգը:

Այս իմաստով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին` այս ծրագրի և ընդհանրապես Հայաստանում մտածողության, հանդուրժողականության արժեհամակարգային, գաղափարական հարցերում մեզ մշտական աջակցություն ցուցաբերելու համար: Ի վերջո, հայ ժողովուրդը եվրոպական ընտանիքի անդամ է` քրիստոնեության ընդունումից ի վեր, երբ աստիճանաբար սկսեց ձևավորվել մարդու, ժողովուրդների իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգը` հենց այդ համակարգը կանխորոշեց մեր քաղաքակրթու թյան զարգացումը վերջին 1000-1500 տարիների ընթացքում: Ուստի, պարտավոր ենք մեր երեխաներին դաստիարակել այս արժեքներով: Երբ խոսում ենք անկախությունից և նկատում, որ մեր ժողովուրդն իրավունք ունի իր համար ձեռք բերել ավելի հպարտ և արժանապատիվ ապագա, ապա անպայման պետք է անդրադառնանք կայացած քաղաքացիական հասարակությանը: Չի կարող ժողովուրդն ունենալ երկարաժամկետ, հեռանկարային և ապահով կյանք, եթե իր կյանքը չի կառուցում հավասարության, արդարության, քաղաքացիական համակեցության սկզբունքների հիման վրա: Ուստի կարևոր է, որ մեր ուսուցիչները, ովքեր ամ? ?ն օր շփվում են նոր սերնդի հետ, այս գաղափարախոսությունն ընդունեն և տարածեն: Ժամանակակից աշխարհը երկու կարևոր սկզբունքային հենքի վրա է կառուցված` գիտելիք և դաստիարակություն: Այսինքն, երբ ձևավորում ենք կրթական համակարգ, ապա պարտավոր ենք այս երկու սկզբունքների համամասնությունը պահպանել:

Այսօր մեր առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ՝ տարբեր տիպի ծայրահեղություններ, անհանդուրժողականություն, որոնք ի վերջո հետևանք են այն բանի, որ մենք գիտելիքի ամբողջ հոսքը չենք կարողացել հավասարակշռել դաստիարակության ձևաչափով: Բնականաբար, ավելի վտանգավ որ է մարդը, ով գիտելիք ունի, բայց չունի հստակ աշխարհայացք և աշխարհընկալում: Համոզված եմ, որ ոչ միայն այս առարկայախումբը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ, այլ նաև բնապահպանական իրավունքը, մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ մեր աշխարհընկալումները պարտավոր ենք ներառել բոլոր ծրագրերում: Ճանապարհը ընդամենը մեկ դասագիրք ունենալը չէ, այլ աստիճանաբար բոլոր առարկայախմբերում այս գաղափարախոսությունը տարածելը»,-նշել է նախարարը:

«Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է հանրակրթության ոլորտում: Ծրագրի շրջանակում նախատեսված է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ (վերապատրաստողներ, տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ), ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Վերապատրաստու? ?ներն իրականացվել են երկու փուլով` վերապատրաստողների և տնօրենների, ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում