Մոսկվայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղե կցությամբ, մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում