Սուրեն Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա նիստին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է հոկտեմբերի 27-ին մեկնարկած Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա նիստին: Այն կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման, ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սուրեն Քրմոյանի գնահատմամբ, խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ: Նրա խոսքով, երբ խոսվում է անչափահասների արդարադատությունից կամ յուվենալ արդարադատությունից՝ շատերն այն շփոթում են ընտանեկան բռնության, ծնող-երեխա հարաբերությունների և տարբեր այլ խնդիրների հետ: «Իրականում անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում»,- ասել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում տարբեր գերատեսչությունների ներգրավվածությամբ մշակվում են մի շարք ռազմավարություններ (Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարություն, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, Անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարություն), միասնական մոտեցմամբ հնարավոր կլինի խուսափել երեխաների շահերի պաշտպանության տեսանկյուն? ?ց ռազմավարություններում առկա խնդիրների կրկնությունից:

Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա նիստին քննարկվելու են նաև անչափահասների համար (տուժող, վկա, հանցագործություն կատարած, պատիժ կրող, պատժի հետ առնչություն չունեցող պատիժ կրող)՝ համալիր ծառայությունների ձևավորման հարցեր՝ միջոլորտային համագործակցությամբ:

Նիստին մասնակցում են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում