Երկրաշարժ Հայաստանում. զգացվել է Կապանում, Մեղրիում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին), գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան եր? ?այնության 46.420աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում