Բակո Սահակյանն ընդունել է Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին «տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում