Գագիկ Խաչատրյանն ազատվել է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ից կազատվի Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Խաչատրյանը «ԳԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում