Ադրբեջանում կրոնական հանցագործությունների համար սահմանված պատիժները ավելի են խստացել

Ադրբեջանի քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ քննարկվել է նաեւ կրոնական հանցագործություններ կատարած անձանց պատիժների խստացման հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի գործող քրեական օրենսգրքի համաձայն` կրոնական ատելություն, կրոնական ծայրահեղականություն կամ մոլեռանդություն սերմանելու շարժառիթով գործունեություն ծավալող անձանց համար սահմանված է պատիժ 5 տարի ազատազրկման չափով: Ադրբեջանի ազգային ժողովի ընդունած փոփոխությունների համաձայն` վերոնշյալ կրոնական հանցագործությունների համար կսկսի կիրառվել 14-20 տարվա եւ ցմահ ազատազրկման պատիժներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում