«Վրացական երազանքը» հաղթանակ է տարել Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրություններում

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի բոլոր վեց միամանդատ ընտրատարածքներում: Սրանք են ԱՀ-ի Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները:

Աջարիայի բնակիչները հոկտեմբերի 8-ին Գերագույն խորհրդի անդամներին ընտրել են խառը համակարգով՝ համամասնական (կուսակցական ցուցակներով) եւ մեծամասնական (միամանդատ ընտրատեղամասերում): Երկրորդ փուլն անհրաժեշտ է դարձել բոլոր վեց միամանդատ ընտրատարածքներում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն:

Աջարիայի Գերագույն խորհուրդը ներկայացված է 21 պատգամավորներով: Համամասնական համակարգով Աջարիայի Գերագույն խորհրդում տեղերը բաշխվել են այսպես. ութ տեղ ստացել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությանը, հինգ տեղ՝ իշխող նախկին կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը» եւ մեկական՝ «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» եւ «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների միավորում» դաշինքները», հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում