«Մուլտի Վելնես»-ը Հայաստանում լավագույն համալիրն է և կառուցվել է ժողովրդի համար (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությունը: Ավելի քան 40 մլն դոլարի ներդրում է կատարվել համալիրում, ստեղծվել 200 աշխատատեղ: Բացման արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլոք:

Գագիկ Ծառուկյանը, ով կառույցի շինարարական աշխատանքների որակին անձամբ է հետևել, նշում է, որ համալիրը կառուցել է ժողովրդի համար:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էլ նշել է՝ սա Հայաստանում լավագույն համալիրն է և ոչնչով չի զիջում միջազգային նման կենտրոններին, անգամ՝ մի շարք առավելություններ ունի:

Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում