Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Եգիպտոս

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցը կմեկնարկի նոյեմբերի 1-ին: Եգիպտոսում Մամեդյարով հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում