Ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական փոխարժեքի համաձայն` նոյեմբերի 2-ին դոլար-մանաթ փոխարժեքը կկազմի 1,6490 մանաթ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Նոյեմբերի 1-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,6381 մանաթ: Նոյեմբերի 1-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը եւ Ադրբեջանի նավթային հիմնադրամը իրականացրել են փոխարժեքային աճուրդ, որի ժամանակ մեկ դոլարի դիմաց մեկնարկային գինը եղել է 1,6381 եւ բարձրացել է հասնելով 1,6471-ի:

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը սահմանվել էր 1,6381 մանաթ:

Հոկտեմբերի 27-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը եղել է 1,6291, այսինքն` հոկտեմբերի 27 –ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական մանաթը 1,22 տոկոսով անկում է ապրել:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:

Ադրբեջանական նավթի գների անկմանը զուգահեռ շարունակում է գահավիժել նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում