Առնվազն 21 մարդ Է զոհվել Ինդոնեզիայում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով

Առնվազն 21 մարդ Է զոհվել, եւս 34-ն անհետ կորած են համարվում Ինդոնեզիայի Բատամ կղզու մերձակայքում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Ինչպես հայտնել են առողջապահության տեղական վարչության ներկայացուցիչները, հաջողվել Է փրկել 38 աղետյալների:

Նավը մալայզիական Ջոհոր Բարու (Ջոհորի նահանգ) նավահանգստից ուղեւորվում Էր Ինդոնեզիա: Ականատեսների վկայությամբ՝ նավը խորտակվել Է ուժգին ալեկոծության եւ փոթորկալի քամու պատճառով:

Իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, գլխավոր վարկածներից մեկը համարվում Է նավի գերբեռնվածությունը, որը տեղափոխում Էր ինդոնեզացի աշխատավոր միգրանտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում