Թաիլանդում խափանված արգելակներով ավտոբուսը վիրավորել է 12 մարդու, վնասել 18 ավտոմեքենա եւ 43 մոտոցիկլետ

Թաիլանդում խափանված արգելակներով քաղաքային ավտոբուսը խոյահարել Է փողոցում կայանված ավտոմոբիլները եւ թռել մոտոցիկլետների վաճառքի խանութի բաց առեւտրական հրապարակ՝ վիրավորելով 12 մարդու եւ վնասելով ընդհանուր առմամբ 61 փոխադրամիջոց: Այդ մասին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը՝ վկայակոչելով Թաիլանդի մայրաքաղաքի ոստիկանությանը: Ճանապարհատրանսպորտային պատահարի պահին փողոցում եւ խանութի հրապարակում գտնվող տասներկու մարդ վերքեր Է ստացել, նրանցից յոթի համար հոսպիտալացում Է պահանջվել, նշել Է հրատարակությունը:

Ինչպես թերթին հայտնել են ոստիկանները, քաղաքային երթուղային ավտոբուսը, որը երթեւեկում Է Բանգկոկի հյուսիսային ծայրամասում, արգելակների խափանումից հետո հարվածել Է մայթի մոտ կայանված 18 ավտոմոբիլների, ինչից հետո իներցիայով թռել մոտոխանութի առեւտրական հրապարակ, որտեղ վնասել Է 43 մոտոցիկլետ:

Ավտոբուսի վարորդը եւ ուղեւորները, որոնց թիվը հասել Է շուրջ 30-ի, վթարի հետեւանքով չեն տուժել, ասված Է հաղորդագրության մեջ:

Ավտոբուսի վարորդը ցուցմունքներ Է տալիս ոստիկանությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում