ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի Իրանի խնդիրները. Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի երկրի խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Իրանի ուսանողության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 2-ին կայացած հանդիպմանը:

«Նրանք, ովքեր ասում են, թե Ամերիկայի հետ մերձեցումը կլուծի մեր խնդիրները, խորը մոլորության մեջ են: Նման դատողության սխալ լինելը հաստատելու համար կարելի է բերել տասնյակ փաստարկներ»,- նշել է Իրանի առաջնորդը: Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի գծով իր պարտավորությունների չկատարումը:

«Դա միայն իմ կարծիքը չէ, մեր բանակցորդները (իրանական միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման շուրջ երկխոսության մասնակիցները) ամերիկացիներին համարում են ստախոսներ, որոնք չեն կատարում իրենց խոստումները»,– ընդգծել է Խամենեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում