Բելառուսի նախագահը կայցելի Ադրբեջան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում կողմերը կխոսեն երկկողմ հարաբերություններից: Բացի այդ, նախատեսվում է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում