4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում

 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է նոյեմբերի 3-ին գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:35 –ին (Երեւանի ժամանակով ժամը 04:35-ին): Դրա էպիկենտրոնը գտնվում էր հոկտեմբերի 26-ի երկրաշարժից տուժած Պերուջա քաղաքից 55 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 8 կմ խորության վրա էր:

Իտալիայի կենտրոնական մասում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, էպիկենտրոնը գտնվում էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան շրջաններ:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հզոր երկրաշարժից: «Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում