Ավելի քան 200 մարդ է զոհվել Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
Նմանատիպ
Ավելի քան 200 մարդ է զոհվել Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:
Առկա տեղեկատվության համաձայն, նավը նոյեմբերի 2-ի երեկոյան խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: Ողջ մնացած անօրինական միգրանտների մեծամասնությունը Գվինեայից սերվածներ են:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության վերջին տվյալների համաձայն՝ տարեսկզբից Միջերկրական ծովում զոհվել է գրեթե 4 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ, Սիցիլիական նեղուցում «Սոֆիա» եվրոպական գործողության հրամանատար Էնրիկո Կրեդենդինոյի խոսքով, նրանցից գրեթե 3 հազարը զոհվել են Լիբիայի տարածքային ջրերում, որտեղ միջազգային առաքելությունները չեն կարող գործել:
Տարեսկզբից ծովով Իտալիա է ժամանել ավելի քան 155 հազար միգրանտ, առավելապես աֆրիկյան երկրներից: Դա մոտավորապես 10 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա առաջին տասն ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում