Երեւան-Սեւան ճանապարհին վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին վթարված բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը ՝ հաշվի առնելով վթարի հետեւանքով նրա առողջական վիճակը:

Հոկտեմբերի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել էին «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում