Ավելի քան 200 մարդ է զոհվել Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով

Ավելի քան 200 մարդ Է զոհվել Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

Առկա տեղեկատվության համաձայն, նավը նոյեմբերի 2-ի երեկոյան խորտակվել Է Լիբիայի ափերի մոտ: Ողջ մնացած անօրինական միգրանտների մեծամասնությունը Գվինեայից սերվածներ են:

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության վերջին տվյալների համաձայն՝ տարեսկզբից Միջերկրական ծովում զոհվել Է գրեթե 4 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ, Սիցիլիական նեղուցում «Սոֆիա» եվրոպական գործողության հրամանատար Էնրիկո Կրեդենդինոյի խոսքով, նրանցից գրեթե 3 հազարը զոհվել են Լիբիայի տարածքային ջրերում, որտեղ միջազգային առաքելությունները չեն կարող գործել:

Տարեսկզբից ծովով Իտալիա Է ժամանել ավելի քան 155 հազար միգրանտ, առավելապես աֆրիկյան երկրներից: Դա մոտավորապես 10 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա առաջին տասն ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում